HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնական

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը, որը փետրվարյան ցուցակում 101-րդն էր, նահանջել է 5 հորիզոնական ու հայտնվել 106-րդ տեղում: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր ընտրանին «Եվրո-2020»-ի ընտրական փուլում 1-2 եւ 0-2 հաշիվներով զիջել է բոսնիացիներին ու ֆիններին: Հայաստանի վարկանիշային միավորները 1222-ից դարձել են 1206: 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան: Հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Խորվաթիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան: 

Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական 10-րդ խմբում մեր մրցակիցներից Իտալիան 17-րդն է (+1), Բոսնիա եւ Հերցեգովինան՝ 35-րդը (0), Հունաստանը՝ 43-րդը (+2), Ֆինլանդիան՝ 60-րդը (-1), իսկ Լիխտենշտայնը՝ 182-րդը (-1): 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 27-րդն է, Ռուսաստանը 46-րդն է, Բելառուսը՝ 81-րդը, Ուզբեկստանը՝ 85-րդը, Վրաստանը, Ղրղզստանը եւ Էստոնիան գտնվում են 94-96-րդ տեղերում, մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:

Մեր հարեւաններից Իրանը 21-րդն է, Թուրքիան՝ 39-րդը, Վրաստանը, ինչպես ասվեց, 94-րդը, իսկ Ադրբեջանը՝ 108-րդը: 

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի հունիսի 14-ին:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter