Խաչատուրովը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գլխավոր շտաբի պետերի նիստին
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը մայիսի 4-ից 5-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարված ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գլխավոր շտաբի պետերի նիստին` Աֆղանստանում ուժեր տրամադրող երկրների ձևաչափով: Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր: Իր ելույթում գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը նիստի մասնակիցներին է ներկայացրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին ՀՀ զորախմբի մասնակցության ընդլայնման հետ կապված ապագա ծրագրերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել