HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության հաղորդագրությունը՝ Հայկ Գևորգյանին ազատ արձակելու վերաբերյալ

Դատախազության որոշմամբ փոփոխվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Քննարկելով քրեական գործի նյութերը՝ քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Հ.Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար:

23.01.12թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում, իսկ 03.02.12թ. հայտնաբերվել է և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 6-ին որոշում է կայացրել փոփոխել Հ.Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Նկատի ունենալով, որ Հ.Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Ուստիև որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Որոշման պատճենն ուղարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ Հ.Գևորգյանին հանձնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter