HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը: 

Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, այլև գիտական, կրթական ու տնտեսական ոլորտներում: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի ու Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության խորացման մեծ ներուժ կա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter