Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետ Ավինյանի խորհրդական
Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 2019թ. մարտի 22-ին ազատված Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սուրեն Քրմոյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է Ավինյանի ստորագրած որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Սուրեն Քրմոյանի հետ միաժամանակ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել էր Արթուր Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել