HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (թարմացված)

Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսից մինչև փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի միջերկրածովյան ցիկլոնի և դրանով պայմանավորված հարավ-արևմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով և կտատանվի հովտային շրջաններում -3...-6, նախալեռնային շրջաններում -4...-8, լեռնային շրջաններում -9...-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի նաև հետագա 3 օրերին:

Փետրվարի 7-ի երեկոյան ժամերին մինչև փետրվարի 10-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 11-ին՝ Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ մառախուղ:

Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter