HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այս պահին ձերբակալված չէ

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այս պահին ազատ է: Նրան երեկ մեղադրանք է առաջադրվել, սակայն խափանման միջոց նրա նկատմամբ ընտրված չէ:

Ղազարյանի՝ ազատության մեջ գտնվելու վերաբերյալ մեր տեղեկությունը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը մինչև այս պահը չի հաստատում՝ նշելով, որ տեղեկություն ստանալուն պես հաղորդագրություն կտարածեն, մինչդեռ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այս նույն ժամանակահատվածում «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Ղազարյանն ազատության մեջ է՝ մանրամասնելով նաև, որ «Սպայկա» ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել, ինչպես նաև հայտնել, որ այսօր Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter