HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Զորամասի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով ձերբակալվել է նրա վարորդը

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով ձերբակալվել է նրա վարորդը: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ձերբակալված անձը կասկածվում է Քրեական օրոնսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու մեջ, այսինքն՝ սպանության փորձ և ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելը:

Նշենք, որ այսօր՝ ժամը 08։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Պարզվել է, որ տուժածը ՊՆ զորամասերից մեկի հրամանատարն է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter