Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը նորից հետաձգվեց. պաշտպանը մանրամասներ է հայտնում
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր նորից հետաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմն այսօր ավարտել է ներկայացնել բողոքները, հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է ապրիլի 9-ին, կողմերը պետք է ներկայացնեն բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները:
Օրբելյանը նշեց նաև, որ Քոչարյանն այսօր չի հասցրել հայտարարություն անել:
Մանրամասները`տեսանյութում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել