
«168 ժամի» գործով նիստը նորից հետաձգվեց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանի՝ որդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջով դատական նիստն՝ ընդդեմ «168 ժամ» թերթի և լրագրող Մարինե Մարտիրոսյանի:
Այս անգամ ևս հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը նիստը հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ հիմնավորելով, որ նույն օրը՝ ժամը 12:40-ին, նույն դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի մոտ նիստ ունի:
Չնայած պատասխանողի կողմից դատակոչված վկան եկել էր, որպեսզի ցուցմունք տա, այնուամենայնիվ, դատավոր Ա.Մելքումյանը նիստը հետաձգեց՝ հերթական նիստի օր նշանակելով փետրվարի 27-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել