HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի ղեկավարության հետ քննարկել է Հայաստանում ընկերության ներկայությունն ընդլայնելու հնարավորությունները

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia ընկերությունը։ 

Կողմերը քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև խոսել, թե ինչպես կարելի է ընկերության համաշխարհային ցանցն օգտագործելով արտահանել և վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները։ Քննարկվել է նաև ապագայում տարածաշրջանային երկրներ մուտք գործելու համար Հայաստանը որպես գործընկեր դիտարկելու հնարավորությունը։

«Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ը խոշոր էմիրաթական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում 13 երկրներում՝ ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Օման, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, Հորդանան, Պակիստան, Իրաք, Հայաստան և Վրաստան: Ընկերության սեփականություն են համարվում մեծ թվով առևտրի կենտրոններ, հիպերմարկետներ ու սուպերմարկետներ, հյուրանոցներ, կինոթատրոններ և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter