HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2011թ. ՀՀ բուհերը վճարել են 3 մլրդ 250 մլն դրամ հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին 1000 խոշոր հարկ վճարողի ցանկը՝ համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները՝ 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն:

Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 105-րդ տեղը՝ մոտ 790 մլն դրամ վճարման ցուցանիշով:

Երկրորդը Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (149-րդ տեղ), երրորդը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (190-րդ տեղ)՝ համապատասխանաբար 567.9 մլն և 434.4 մլն դրամ ցուցանիշներով:

Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան:

«Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3 մլրդ 250 մլն դրամ»,- հայտնում է կրթության և գիտության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter