HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության նախարարին

Ապրիլի 7-ին պաշտոնական այցելությամբ Կիգալիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության նախարար Պաուլա Ինգաբերին:

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի՝ զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին պաշտոնական այցն Աֆրիկյան մայրցամաք լավ հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի երկրների և, մասնավորապես, Ռուանդայի հետ բազմաոլորտ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերն ուրվագծելու համար։

Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի  միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախարար Մնացականյանը, որպես գերակա ուղղություն, առանձնացրեց նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Նախարար Մնացականյանը նշեց, որ իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը ևս մի կարևոր քայլ է առարկայական մտքերի փոխանակման միջոցով ուղենշելու տվյալ ոլորտներում Հայաստանի և Ռուանդայի միջև համագործակցության հեռանկարները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ ռուանդական ընկերություններն իրենց ակտիվ ներգրավվածությունը կունենան համաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter