HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների ու գիտության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությամբ

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» (Hinduja Group) ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ։

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը և գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների և առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։

Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում փոխգործակցությամբ և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ։

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Պրակաշ Հինդուջային՝ մասնակցելու հունիսին Հայաստանում անցկացվող «Armenian Summit of Minds» միջոցառմանը։

«Հինդուջա գրուպ»-ը խոշորագույն ընկերություն է՝ հիմնված Հինդուջա եղբայրների կողմից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, բանկային, անշարժ գույքի ոլորտներում։ Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 150 հազարը։ Հինդուջա ընտանիքն աշխարհի ամենահարուստ ընտանիքների շարքում է՝ 18 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter