HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սպայկա»-ի ղեկավարի կալանավորման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան

Այս պահին հարյուրավոր քաղաքացիներ են հավաքված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել քիչ առաջ կալանավորված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Քաղաքացիները փակել են դատարանի դիմացի՝ Տիգրան Մեծ պողոտան:

Ոստիկանությունն էլ իր հերթին փակել է Հանրապետության հրապարակից դեպի դատարան տանող ճանապարհը: Մի պահ ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջև. ցուցարարներին թվաց, թե դատարանից դուրս եկած մեքենան տեղափոխում է Դավիթ Ղազարյանին, եւ նրանք արգելում էին, որ մեքենան հեռանար: Սակայն ոստիկաններին հաջողվեց ճանապարհը բացել:

Հավաքվածները վանկարկում են «Սպայկա», «ազատություն Դավիթին» եւ հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter