HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերսկսվել են Թումանյանից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնում է, որ 
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։ 
 
Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման, ասֆալտբետոնե ծածկի մաշված շերտի հեռացման աշխատանքներ։
 
Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող տեղամասին։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ կանեն հնարավորը Ալավերդի քաղաքի վարչական տարածքում մայթերի կառուցումը, երթևեկամասի նոր հիմքի տեղադրումը և կամուրջների վերանորոգումն արագ ավարտելու համար, որպեսզի ամռանն արդեն սկսեն նշված ճանապարհահատվածի ասֆալտապատումը։
 
Շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչև Թումանյան կայարան 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման: 
 
Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը  51.74 կմ է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ընկած ճանապարհահատվածը։ 
 
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ. տարեվերջին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter