Տարոն Մարգարյանը՝ ձնամաքրման աշխատանքների մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին: Նա նշել է, որ չնայած վարչական շրջանների կենտրոնական և երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել, սակայն մայթերի և բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են:
«Կենտրոնացնելով մեր համապատասխան կառույցների ամբողջ ներուժը՝ պետք է մտածենք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անվատանգության մասին և ապահովենք բակային հատվածների ու մայթերի մաքրությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաև կանաչապատման ու սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել