Ժամանակավոր դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:
Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:
«Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել