HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է արձանագրած խախտումները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 57 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 10.042.770 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 19-ի վերաբերյալ նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, հաշվարկվել է 9.759.070 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել 1.050.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 9 դեպքով (22 բոխի, 4 հաճարենի, 4 հողմատապալ հաճարենի, 2 քամատապալ հաճարենի, 4 կաղնի, 5 թեղի, 22 հացենի, 8 թխկի, 15 ղաժի), հաշվարկվել է 3.920.400 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 1-ի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հողմատապալ ուռենի, 1 հողմատապալ հաճարենի, 1 հողմատապալ լորենի, 2 բոխի) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման իրավախախտման 2 դեպքով (0.28 խմ վառելափայտ, 0.3 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 15.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.35 խմ վառելափայտ) հաշվարկվել էր 156.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գործի նյութերը ուղարկվել էր ոստիկանության բաժին, արդյունքում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք (1 կաղնի, 2 բոխի), իրականացվել է վնասի վերահաշվարկ, ներկայացվել է 184.500 ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջ և նշանակվել 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (3 լորենի, 10 բոխի, 45 հաճարենի, 1 հացենի, 1 թեղի, 1 կաղնի, 2 ակացիա) հաշվարկվել է 3.403.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (1.9 խմ թափուկ վառելափայտ, 22.1 խմ վառելափայտ, 7.8 խմ կողահատ տախտակ)՝ 1.503.920 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 բոխի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (17.5 խմ վառելափայտ, 1.5 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց ձոր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 շլորենի, 3 բալենի) հաշվարկվել է 166.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 թթենի, 1 ծիրանենի) հաշվարկվել է 565.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, հաշվարկվել է 283.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 120.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 6 դեպքով առգրավվել է 122 հատ՝ 46.1կգ սիգ տեսակի ձուկ, որոնք սահմանված կարգով հանձնվել են համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 230.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Արարատ՝ հայտնաբերված ապօրինի ձկնորսության իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 2կգ կարաս տեսակի ձուկ, որը բաց է թողնվել ջրամբար, նշանակվել է 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք ։ 
Երևան՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպով, առգրավվել է 25կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություն, հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Վայոց Ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 4 հատ՝ 1.6կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություն, հաշվարկվել է 3.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Նախկինում հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 հատ կողակ տեսակի ձուկ, նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 5 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 955.120 ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter