HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղևորահոսքն աճել է 7%-ով. «Արմենիա միջազգային օդանավակայաններ»

Այս տարվա մարտ ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7%-ով: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6%-ով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605  ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր:

2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1%:

 

Ուղևորների թիվը 2018թ.  մարտին

Ուղևորների թիվը 2019թ.  մարտին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

175,605

188,946

7.6%

«Շիրակ»

11,138

10,909

-2.1%

Ընդամենը

186,743

199,855

7%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 %-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter