HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Ներկայացնելով մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ֆրանսիայի հետ համագործակցությամբ խաղաղապահ կարողությունների  հետագա զարգացման հնարավորությունները:

Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, կարևորել է մասնագիտացված ֆրանկոֆոն ստորաբաժանումների և հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հումանիտար ականազեծման և փորձագիտության կենտրոնի հետ համագործացկությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter