Մեկնարկել են հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության
ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման
աշխատանքների ժամանակահատվածը, որի ընթացքում հանրապետության 38
տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34
կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման,
ճաքալցման, կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման,
կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական
կառույցների հուների մաքրման և նշագծման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Նկատի ունենալով այն, որ ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի
փոսեր են առաջանում՝ նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնահերթ իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, այնուհետև շահագործման և պահպանման։
Եղանակային պայմաններից ելնելով՝ այս տարի փոսային նորոգման աշխատանքները
սկսվել են առայժմ 17 տարածաշրջաններում: Մյուսներում մեկնարկը նախատեսվում
է ապրիլի 10-15-ը։
Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
նախատեսված է ավարտել մինչև ապրիլի վերջ, իսկ հանրապետական նշանակության
ավտոճանապարհներինը` մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել