HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում քննարկվեց ժամի փոփոխությունների մասին օրինագիծը

Այսօր Ազգային ժողովում քննարկվեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով: Եթե այն ընդունվի, ապա մարտի վերջին կիրակի օրը այլևս անցում չենք կատարի ամառային ժամանակին:

Պատգամավորներից շատերին բացարձակ չէր մտահոգում, թե որ ժամային գոտում կհայտնվի Հայաստանը, այդ իսկ պատճառով դահլիճում նստած էր 10 պատգամավոր: Հիմնական բանախոս Կարինե Աճեմյանին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր միայն պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Նա մտահոգված էր, որ ժամի փոփոխությունը կարող է որոշակի անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար: Օրինակ՝ ծնողը ստիպված կլինի երեխային, դեռ լույսը չբացված, տանել մանկապարտեզ, դպրոց, այնուհետև վազքով հասնել աշխատանքի:

Կարինե Աճեմյանը հանգստացրեց պատգամավորին՝ ասելով, որ այլևս անցում չենք կատարելու ձմեռային ժամանակին: «Մթնշաղին ոչ ոք չի արթնանա, լույսն ավելի շուտ է բացվելու, և մեր ժամանակն էլ երկարելու է: Մենք մնալու ենք մեր բնական ժամային գոտում»,- ասաց Կ. Աճեմյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter