HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յունիբանկ». անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը

«Յունիբանկը» ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը:  Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:
Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:
Գործընթացի մեկնարկային փուլից` անցած տարվա հուլիսից մինչ այժմ Յունիբանկը ներել է մոտ 1,9  մլրդ դրամի տույժ և տուգանք:
«Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին և ձգտում ենք գտնել խելամիտ լուծումներ, եթե նրանք ունեն պարտավորությունները կատարելու ցանկություն: Հորդորում ենք անհուսալի վարկեր ունեցող մեր հաճախորդներին` և ֆիզիկական, և իրավաբանական անձնաց, մեկ օր առաջ դիմել բանկ և ստանալ նոր, առավել ճկուն ժամանակացույց»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:
R

Մեկնաբանություններ (4)

Գևորգ
Մեկ օր ուշացումը քանի տոկոս տույժ է գալիս
ԱրփինեՂամոյան
Երկւ ամիսա աշխատավարձի խնդիրի պաճառով չեք կարւմ վարք մարեք որ խնդեք մեզ կզիչեք
Վարդան
Բարև ձեզ։ Անցաց տարի ես ուշացում եմ ունեցել 54 օր բայց վարկս մարել եմ հնարավոր է ինչ որ զիճում անել նախապես շնորհակալություն ։
Աննա
Բարև Ձեզ։ Ամուսինս 4 տարի առաջ ուշացում է ունեցել երկրում չլինելու և մի քանի օր ուշ վճարելու համար։ Ընդհանուր գումարը եղել է 65000 դրամ,իսկ ամսական 4000 դրամ։ Անցել է 4 տարի։ Հնարավոր է դիմումի հիման վրա մաքրել սև ցուցակից? Շնորհակալ եմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter