Հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում
Ապրիլի 10-ի կեսօրից հետո, 11-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.50C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել