Բանակում մահացու վիրավորում է ստացել զինծառայող Մարատ Դիմակսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 19.20-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը:
Վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել