HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետը ողողել է ափամերձ շինությունները

Մայիսի 5-ին՝ ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ղուրսալ գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով բարձրացել է Փամբակ գետի ջրի մակարդակը` ողողվել են ափամերձ շինությունները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ողողվել են ոռոգման ջրի համակարգի շինությունը և Հ.Խաչատրյանին պատկանող չօգտագործվող ջերմոցի պատը` 15 մ երկարությամբ:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter