HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանում մանրածախ ինտերնետն ամենաէժա՞նն է

2010թ. Հայաստանում ինտերնետից օգտվել է 218.000 մարդ, 2011-ին՝ 383.673: Ներկայացված տվյալները չեն ներառում GPRS ծառայություններից օգտվողների թիվը:

«Այս տվյալները լա՞վ են, թե վատ՝ ինքներդ կարող եք եզրակացնել»,- այսօր՝ տվյալները հրապարակելուց հետո, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հռետորական հարց ուղղեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թ. գործունեության ծրագիրը, և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում ինտերնետից քիչ մարդ է օգտվում:

Ռոբերտ Նազարյանն էլ հավելեց, թե ինտերնետից օգտվելը պայմանավորված է մի շարք սոցիալական գործոններով. նախ՝ քաղաքացին պետք է ունենա համակարգիչ, հետո էլ կարողանա մուծել ինտերնետի ամսական վճարը:

«Ինտերնետի մանրածախ գինը վերջին 3 տարիների ընթացքում նվազել է 4 անգամ, իսկ մեծածախի գինը՝ 10 անգամ: Այսօր տարածաշրջանում և ընդհանրապես ԱՊՀ երկրներում մենք ունենք ամենաէժան մանրածախ ինտերնետը: Այս հարցում մեզ մեղադրել կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ավելացրեց Ռոբերտ Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter