HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

792 միլիոն դրամ՝ «Հայաստանի ազգային արխիվ»-ի հարկային պարտավորության վճարմանը

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից մոտ 792 միլիոն դրամ կհատկացնի «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ունեցած հարկային պարտավորությունը վճարելու նպատակով:

Նման որոշում կառավարությունն ընդունեց այսօրվա իր նիստին։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, ՊՈԱԿ-ի մոտ ավելացված արժեքի հար­կի և շահութահարկի գծով հարկային պար­տա­վո­րու­թ­յու­նները առաջադրվել են պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգման արդյունքներով: Այդ պարտավորությունները վերաբերում են 01.01.2011թ.-31.07.2018թ. ժամանակահատվածում կազմակերպության կողմից պետբյուջեից ստացած սուբսիդիաների և դրամաշնորհների հաշվին իրականացված ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքներին։

Որոշման նախագծում նշվում է, որ գումարի փոխանցումը պետական համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Կառավարությունն էլ իր հերթին պետական եկամուտների կոմիտեի նախա­գա­հին հայտնել է, որ կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյու­թական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի արտա­բյուջ­ետից եկամուտները նվազեցնի մոտ 75 միլիոն դրամով և այն փոխանցի պետական բյուջե։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter