HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարքավորումներ՝ ընտրական գործընթացների աջակցություն նպատակով

Միավորված ազգերի զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված սարքավորումներն ամրացվեցին վարչապետի աշխատակազմին։

Նման որոշում այսօրվա հերթական նիստին ընդունեց կառավարությունը։

Գույքի արժեքը մոտ 572 հազար եվրո և 17 հազար դոլար է։

Վարչապետի աշխատակազմին փոխանցվեցին 375 տեսախցիկներ և տեսախցիկին հարակից սնուցման սարքեր, 9 սերվեր, 1500 հատուկ մշակված ծրագրային փաթեթ, չորսական պրոցեսոր, օպերատիվ հիշողության սարքեր, օդափոխիչներ, 8 կոշտ սկավառակներ։

Միավորված ազգերի զարգացման ծրագրի և վարչապետի աշխատակազմի միջև մարտի 10-ին կնքվել է պայմանագիր, որով այդ սարքավորումները որպես սեփականություն փոխանցել են վարչապետի աշխատակազմին` Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրի շրջա­նակ­ներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter