HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշալույսի համայնքապետը վիճարկում է մարզպետի գործողությունները

Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը վարչական դատարանում վիճարկում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գործողությունները՝ իր լիազորությունները կասեցնելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու (2 դրվագ), առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու (3 դրվագ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով  մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: 

Հարուցված քրեական գործով 28.02.2019թ. որոշում է կայացվել Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Քննիչի որոշումը կյանքի կոչելու նպատակով մարզպետ Համբարձում Մաթևոսյանը 04.03.2019թ. Արշալույսի համայնքապետարան գրություն է ուղարկել, որից հետո Արշալույս համայնքի ղեկավարի կողմից կնիքը համայնքի ղեկավարի տեղակալին հանձնելուն միջամտելու համար դիմել է ոստիկանության տարածքային բաժին: Մարզպետի հենց այս գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով է Զարզանդ Գրիգորյանը դիմել դատարան:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Արմավիրի մարզպետարան: Իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Հարությունյանը նախ տեղյակ չէր, որ համայնքապետը մարզպետին դատի է տվել, ապա լսելով հարցը՝ խուսափեց պատասխանելուց:

«Գրավոր դիմեք», -ասաց Լ. Հարությունյանը:

Նշենք, որ այժմ Արշալույսի համայնքապետի պարտականությունները կատարում է համայնքապետի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter