HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումարվել է ԿԸՀ արտահերթ նիստ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստում լրացումներ են կատարվել ԿԸՀ 2011թ. օգոստոսի 11-ի թիվ 57-Ն որոշման մեջ, սահմանվել են կուսակցությունների կողմից ԿԸՀ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է, որ կուսակցությունները պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել և դրանք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:

Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև 2012թ. փետրվարի 12-ին Լոռու մարզի Սպիտակ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքների համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման առաջին տեղեկանքը:

Մեկնաբանություններ (1)

9ik9ik
Սերժին Սասունն է պետք և ոչ թե Արամը Արամի քաղաքապետության ժամանակ Հազդանը լարված է եղել, եթե մեկը դա ժխտում է, ապա նա կամ կույր է կամ էլ արտիստ, մեծ հաշվով` հայրենիքի դավաճան: Նախագահի վերահսկողության ծառայությունն է հայտնաբերել, որ նա կոռումպացված է ու կաշառակեր, դա երևում է մամուլից: Սերժը Սասունին տարավ բանտ, որտեղից նա դուրս եկավ ավելի առողջ ու ավելի գրագետ: Արամի ու Կավալի վերջը սննկացվելն է, դեպի ուր նրանց տանում է Սերժը: Այս երկուսն էլ իրենց ծառայություններն արդեն մատուցել են Սերժին, նրանք այլևս պետք չեն իրեն: Այս երկուսի խաղը ծրագրվել էր դեռ են գլխից: Իրենց դերը սրանք կատարեցին կուրորեն, մեխանիկորեն: Եկել է բեմից իջեցնելու պահը: Եթե Սերժը Սասունի միջոցով չկարողանա սրանց իջեցնել բեմից, ապա իր մեթոդներն ինքը ունի, որի կիրառման ժամանակը դեռ չի եկել: Կավալն ու Արամը այս բառերը կարդալով էլ չեն հասկանա սրանց իմաստը, այսինքն` թամամ խոսքն էլ չեն հասկանում: Դե հասկացության այս մակարդակը հաշվի առնելով է, որ սրանց ժամանակավոր բեմ են բարձրացրել: Էյ հեյյյյ… Սերժին ղարաբաղցի կասեն էէէէ: Այս ամենը կարող է նաև հպանցիկ կարծիք լինի, ինչպես ասում են պենիտ կացի…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter