HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտ համայնքի ավագանին 6 ամիս անընդմեջ նիստ չի գումարել

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում 6 ամիս է ավագանու նիստ չի գումարվում: Ավագանու անդամները բոյկոտում են և ավագանու նիստի իրավազորությունը չի ապահովվում: Ավագանու վերջին նիստը գումարվել է 2018թ. օգոստոսին:

«Տեղական ինքնակառավարման մասին» 23-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը գրությամբ ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, սահմանված կարգով ընթացք տալու համար:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել մարզպետարան դեռևս 2018թ. օգոստոսին: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր արդեն 27 տարի՝ 1991 թվականից: Երկրում իշխանափոխությունից հետո նրա հրաժարականը օրեր շարունակ պահանջում էին համայնքի բնակիչները՝ դժգհելով համայնքապետ աշխատանքից: Դրանից հետո ավագանին բոյկոտել է նիստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter