HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Շվեյցարիայի «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորին և Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանին:

Քննարկվել է հնարավորությունը առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` «Արաբկիր» բժշկական համալիրի- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն:

Նախարարը կարևորել է ծրագիրը` հատկապես բուժքույրությունը որպես առանձին մասնագիտություն զարգացնելու տեսանկյունից:

«Մեր լիազորությունների շրջանակներում կաջակցենք ծրագրի իրականացմանը»,-ասել է Թորոսյանը:

Մարլիզ Ֆլորին հայտնել է, որ ծրագրի ներդրման ֆինանսավորումը հոգում է Շվեյցարիայի կառավարությունը և «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամը, սակայն Հայաստանի կառավարությունից ակնկալվում է ճանաչում և աջակցություն` ծրագրի իրականացման համար:

Պիլոտային ծրագիրը կապահովի բուժքույրերի հմտությունների շարունակական զարգացումը, արդիական մոտեցումների, գիտելիքների, նորարությունների ներդրումն ու կիրառումը, առողջապահության տարբեր ոլորտներում նեղ մասնագիտացումները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հմտությունների զարգացումը:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter