HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը մտադիր է մասնակցել Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին և Պեկինի միջազգային բիենալեին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2012 թ. երկու երկրների մշակութային համագործակցության հիմնական ուղղություններին ու խնդիրներին, այդ թվում՝ Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Հասմիկ Պողոսյանը վստահություն է հայտնել, որ Չինաստանը ևս ակտիվորեն կմասնակցի Հայաստանի համար նշանակալի այդ երկու հանդիսություներին և այն նշանավորող «Հայ գրքի ցուցահանդեսում» (ապրիլի 21-23-ը) ներկայացված կլինի հայերի ու Հայաստանի մասին չինարեն հրատարակություններով:

Նախարարը նաև առաջարկել է հայ առաջին տպագիր գրքերի կողքին, որպես տպագրական հնագույն ավանդույթ ունեցող երիկիր, ներկայացնել չինական տպագիր գրքերի նմուշներ ևս, մասնավորապես 868 թ. Չինաստանում տպված «Ալմաստե գիրքը»:

Հասմիկ Պողոսյանի խոսքերով՝ այս տարի Հայաստանը մտադրություն ունի մասնակցելու Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին և Պեկինի միջազգային բիենալեին:

Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք Չինաստանի մշակույթի օրերին: Դեսպան Թիան Չանչունի առաջարկով Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերը կանցկացվեն գարնանը Երևանում և Լոռու մարզի քաղաքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter