HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին:

Պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը և հակամարտության առանձնահատկություններին: Նա կարևորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի շուրջ:

Ա.Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսևորումները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ գրասենյակը։

Ս.Լունդգրենն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին՝ կարևորելով հակամարտության խաղաղ կարգավորումը և Ադրբեջանի հայատյացության շարունակական քաղաքականության նկատմամբ միջազգային պատշաճ ուշադրությունը:

Հանդիպումից հետո Պաշտպանի հրավերով Ս.Լունդգրենը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter