HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սանիթեք»-ը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը

Այսօր «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք․

Հարգելի՛ երևանցիներ, քաղաքի հյուրեր

«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։

«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։

Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես  ունենալ անաղբ և մաքուր Երևան։

 

Հարգանքով՝

«Սանիթեք» ընկերության տնօրինություն

Մեկնաբանություններ (1)

Հռիփսիմե
Հարգում եմ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքը,բայց բավականին մեծ դժգոհության առիթ ունեմ։Սարյան փողոցի վրա եւ մեծ եւ փոքր աղբամաններից կային,սակայն հանեցին մի քանի չինովնիկների թեթև ձերքերով։Մինչև երբ պիտի փողոցով քայլող անցորդը աղբը գցելու աղբաման ունենա և վերջապես գոյություն ունի սահմանված կարգ,որ 50֊մ հեռավորության վրա աղբաման պիտի լինի։Բազմիցս զանգել ենք,օգուտ չի եղել։Մինչև ե՞րբ պիտի աղբի տոպրակը քարշ տանք Պուշկին֊Երկմալյան խաչմերուկ,մինչև ե՞րբ չինովնիկներից տուժված ապրենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter