HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի մոտ քննարկվել է տնտեսական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, միջանկյալ արդյունքները և առաջիկա անելիքները:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նպատակն աշխատասեր, ստեղծագործ և օրինապահ քաղաքացուն խթանելն է, և գործադիրն իր ունեցած գործիքակազմով պետք է աշխատի այդ ուղղությամբ՝ հնարավորինս արագ, դյուրին և արդյունավետ:

Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանրապես տնտեսական հեղափոխությունը հաջողելու համատեքստում վարչապետը կարևորել է գործընթացների թվայնացումը, ընթացակարգերի հստակ սահմանումը և այս ուղղություններով կոնկրետ արդյունքների միտված քայլեր իրականացնելու հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համակարգված աշխատանքը և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter