HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կստանձնի «LA Times»-ի գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը

Հայկական գրատպության 500 ամյակի շրջանակում, առաջին անգամ Հայաստանը մասնակցել է LA Times թերթի կազմակերպած ամենամյա գրքի փառատոնին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքով և ՀԲԸՄ համահովանավորմամբ, փառատոնին ներկայացվել է հայկական մշակութային ժառանգությունը՝ Նարեկացուց մինչև ժամանակակից հայ գրողների լավագույն հավաքածուները, պատմության, արվեստի տարբեր բնագավառների օտարալեզու և հայերեն գրականություն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսերիզներ ու ձայնասկավառակներ:

Հայկական տաղավարն առանձնանում էր հատուկ ձևավորմամբ եւ այն LA Times-ի կողմից ճանաչվեց ամենեգեղեցիկ տաղավարներից մեկը:

Ողջունելով հայ և օտար այցելուներին՝ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը խոշորագույն փառատոնին կարևոր քայլ է՝ Հայկական գրատպության 500-ամյա ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իմաստով, և մեծ պատասխանատվություն է երկու օրերի ընթացքում այն պատշաճ մատուցել՝ առաջին տպագիր գրքից մինչև էլէկտրոնային գրականություն:

Առանձին ներկայացվել են նաև ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կյանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյանի ծննդյան 100 ամյակի առիթով տպագրված՝ գրողի լուսանկարների ժողովածուն:

Հայկական տաղավարն այցելուներին հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Փառատոնի երկու օրերի ընթացքում ընթերցասերների համար հնարավորություն է ստեղծվել զրուցել հայ ժամանակակից գրողների հետ, ովքեր իրենց հերթին փառատոն էին բերել իրենց ժողովածուները:

Փառատոնին հայկական առաջին ներկայությունը ողջունել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը, ով ներկայացրել է ժամանակակից անգլալեզու գրականությունը հայերի ցեղասպանության մասին։

Փառատոնի ավարտին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մշակույթի նախարարի առաջարկով հաջորդ տարի Հայաստանը կստանձնի LA Times-ի գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter