
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից բերում են 16 մեդալ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում անցկացվեցին Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել է 22 մարզիկ: Նրանցից 16-ն արժանացել են մեդալների:
Պատանիներ առաջնության հաղթողներ են դարձել և ոսկե մեդալներ նվաճել
Դավիթ Հովսեփյանը /52կգ/ ,
Արսեն Կարապետյանը /75կգ/:
Արծաթե մեդալների արժանացան ՝
Գևորգ Վարդանյանը /48կգ/,
Մամիկոն Ավետիսյանը /81կգ/:
Բրոնզե մեդալների արժանացան՝
Երվանդ Ներսիսյանը /56կգ/,
Արամ Աղաջանյանը /60կգ/,
Դավիթ Հարությունյանը /+87կգ/
և աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը /44կգ/:
Այս արդյունքներով Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց պատվավոր 2-րդ տեղը:
Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալներ ստացան՝
Կարեն Սարգսյանը /52կգ/,
Դավիթ Իսրայելյանը /57կգ/,
աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը /56կգ/:
Բրոնզե մեդալներ ստացան՝
Վահան Շահբազյանը /48կգ/,
Նարեկ Դալլաքյանը /62կգ/,
Բորիս Շատվերյանը /74կգ/,
Արման Ավանեսյանը /90կգ/,
և աղջիկներից՝
Մելինե Մամիկոնյանը /48կգ/ :
Մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Հայաստանյան թիմհը կվերադառնա ապրիլի 16-ին առավոտյան՝ 05:20-ին Մոսկվա-Երևան չվերթով:
Մեկնաբանել