HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը». Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով քիչ առաջ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությանը: Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ -2
Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։ 
Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։  
Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր գործը վարում է նույն քննիչը, որը նախորդ իշխանությունների օրոք էլ շուրջ 1 տարի տևած քննչական գործողությունների շրջանակում այդպես էլ որևէ հանցակազմ չէր հայտնաբերել։ Նույնը՝ այսօր։
Փաստացի օֆշորային գործի 2 տարվա քննությունը միայն հաստատեց՝ օֆշորային հաշիվների վրա Միհրան Պողոսյանին վերագրովող 800 մլն դոլարը՝ սուտ է։ Սուտ, որը շարունակաբար ներկայացվում էր հասարակությանը՝ հարվածելով Միհրան Պողոսյանի անվանն ու համբավին։
Տևական ժամանակ հասարակությանը հրամցվում էր, թե օֆշորային գործարքների արդյունքում Պողոսյանի հաշվիների վրա հարյուր միլիոնավոր դոլարների գումար է նստեցվել։ Մինչդեռ միջազգային այն նույն բանկը, որի միջոցով իբր արվել էին այդ գործարքները, հերքել էր ակնհայտ այս ապատեղեկատվությունը։ Սակայն, առարկայական փաստն այս ևս անտեսվեց։
Եվ այսօր «օֆշորային սկանդալի» շրջանակում ոչինչ չհայտնաբերելով՝ Միհրան Պողոսյանին ներկայացվում է մի քանի մլն դրամի վատնման մեղադրանք։ Իսկ ո՞ւր կորավ 2 տարի թմբկահարվող 800 մլն դոլարը։ Այսինքն, տեսնելով որ օֆշորային հաշիվերի վրա 800 մլն դոլարի տեղեկությունը ոչ մի կերպ չի ապացուցվում՝ առաջադրվում է մի քանի մլն դրամի  վատնման մեկ այլ շինծու մեղադրանք։
Միհրան Պողոսյանի նկատմամբ ամեն գնով քրեական գործ հարուցելը ևս մեկ փաստարկ է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրավական գործողությունների միջոցով իրականությունը պարզելը կամ եղած ինչ-որ կասկածները հիմնավորել կամ հերքելն է, այլ բառացի «գործ սարքելն է»։
Ընդ որում, վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին անմիջապես մեղադրանք է առաջադրվում, այն պարագայում, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նման պրակտիկա բազմիցս կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործերի շրջանակներում։
Այսպիսով, փաստում ենք, որ նպատակը ոչ թե արդար քնությունն ու իրականությունը պարզելն է, այլ Միհրան Պողոսյանին ամեն գնով մեղադրանք առաջադրելը։ 
Հայտնում ենք, որ Միհրան Պողոսյանը օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու է արդարության վերականգնման և իր անվան հետ կապվող շինծու մեղադրանքների ու ասեկոսեների էջը մեկընդմիշտ փակելու համար»։

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Ու շատ հետաքրքիր ա էտ ինչ մի բարի համբավ ու անուն ունի ժողովրդի մոտ, որ ես տեսել անհեթեթ բաներ էք գրում։ Ընդամենը ազգի հերթական գողերից մեկնա։
Տ. Մարգարյան
Գրասենյակը հայտարարում է... Փախած մարդու գրասենյակը լեզու է առել ու հայտարարում է... Գրասնեկայիդ խոսացնելու փոխարեն գնա ներկայացի (սպարտիվկա ու բանան չմոռանաս վերցնես հետդ): Թե չէ գեներալի ֆորմեն հագել ես՝ հրեշտակ ես ներկայանում: Թարսի պես կասսան փակվել է, էլ մուծվելու տեղ չկա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։