«Չորրորդ ինքնիշխանություն». նոր անեկդոտ՝ ԱԺ-ում
Երեկ Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները: Պատգամավորների համար արձակուրդն արդեն ավարտված է: ԱԺ-ում երեկ այնքան ցուրտ էր, որ պատգամավորների շրջանակներում անեկդոտ ծնվեց, թե երևի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է նկարահանում:
Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը որոշել է խնայողություններ անել նաև շենքը նորմալ ջեռուցելու հարցում: Իսկ այս հարցում «շեֆը» ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավարն է` Գագիկ Մխեյանը, որը երգչուհի Մխեյանի հայրն է: Գագիկ Մխեյանի նախորդը` Գեղամ Ղարիբջանյանը, օրինակ, տնտեսում էր շենքի էլեկտրաէներգիան, իսկ Մխեյանը` ջեռուցման ծախսերը կրճատելու նպատակ է հետապնդում:
Ավելացնենք նաև, որ օրերս, երբ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպել է լրագրողներին՝ «ՉԻ»-ի հարցին պատասխանելով, ասել է, թե ԱԺ-ից վերացնելու է այն արատավոր պրակտիկան, համաձայն որի` ԱԺ շենքից դուրս եկողների պայուսակները ստուգվում են: Դա Գեղամ Ղարիբջանյանի մտահղացումն էր. նա այդպիսով պայքարում էր, որ ԱԺ գույքը մնա տեղում և չանհետանա: Ավելի որոշակի ասած` պայքարում էր գողության դեմ:
Նիկոյանը օրերս խոստացել էր լրագրողներին՝ հանձնարարել վերջ տալ այդ վիրավորական գործընթացին: Խոստումը, ինչպես միշտ, մնաց անկատար: Երեկ թե ԱԺ շենք մտնողների, թե այնտեղից դուրս եկողների պայուսակները ստուգվում էին` անցկացնելով համապատասխան սարքերի տակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել