HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք»-ը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մինչ այս քաղաքապետարանը, «Սանիթեք»-ի վիճակը ավելի չվատթարացնելու եւ մինչեւ համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը:

«Քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու:

Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար եւ հայտնում ենք, որ ամենօրյա աշխատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Իսկ մինչ այդ «Սանիթեք»-ի չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter