HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին  տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 13-ին: Պողոսյանին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին Հատուկ քննչական ծառայությունն այսօր է տեղեկացրել:

Կալանքի միջնորդությունը քննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով, քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակել է ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին, սակայն վերջիններս աշխատանքի չեն հաճախել: Արդյունքում` ըստ մեղադրանքի, Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter