HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». լրագրող Պետրոս Ղազարյանը կդառնա պատգամավոր

«Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք և տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, և վստահ եմ, որ նաև Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ` կա ՀԱԿ-ը, և այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար: Այս պարագայում ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ, հակառակ պարագայում չեմ տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով թերթի հարցին` ի՞նչն է իրեն մղում դեպի քաղաքականություն, ասել է «Կենտրոն» հեոուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը:

«Ամեն ընտրությունից առաջ համառ լուրեր են տարածվում այս կամ այն լրագրողի` պատգամավոր դառնալու մասին, հիմա մենք կանգնած ենք հերթական խորհրդարանական ընտրության աոաջ, և ի թիվս այլ լրագրողների` շոշափվում է նաև Պետրոս Ղազարյանի անունը, ով ԲՀԿ համամասնական ցուցակով աոաջադրվելու է պատգամավորության թեկնածու: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այս տեղեկությունները»,- հարցրել է «Առավոտը»:

«Չնայած մենք սովոր ենք, որ լրագրողական դաշտի այդ «համառ» լուրերի կեսից ավելին սուտ է դուրս գալիս, բայց երևի սա այն դեպքն է, երբ դա ճիշտ է: Իրականում կա այդպիսի բան, ես քննարկել եմ պարոն Ծառուկյանի հետ այդ խնդիրը, քննարկել ենք նաև կուսակցությունում, և ես համամասնական ցուցակով կառաջադրվեմ պատգամավորության թեկնածու:

«Սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև, կարծում եմ, այս դեպքում մենք ընտրելու ենք ոչ թե սովորական Ազգային ժողով, այլ ընտրում ենք մեր ապագան: Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, և այս իրավիճակում ԱԺ-ի դերը ուղղակի բացառիկ է»,- ասել է Պետրոս Ղազարյանը:

Մեկնաբանություններ (3)

Vahagn
Ընտրեք Ձեր ապագան, իմ ում իմ նմանների անունից մի խոսացեք, ընտրում եք անմիջապես Ձեր բարեկեցիկ ապագան: Մարդիկ ոնց են կերպարանափոխվում փող ու պաշտոն ստանալու դեպքում, չեմ զարմանոմ, ուղղակի կրկին անգամ փաստում եմ: ԱԺ-ում հատուկենտ, լավ, թող` մի երկու տասնյակ պատգամավորներ լինեն, որ ապագա է կերտում մեծամասնության համար, էն էլ ինչ գնով:
karen
Petros Ghazaryann el araqyali kerparanqov ekel e prkelu ays erkirn anetsqic, u korusyal joghovrdin hetdarci kberi! Kecces du Petros Araqyal! ))))))))))))))))))))))
Վահե-2010
Աժ-ի դերը իսկապես բացառիկ է: Ղեկը ձեռքերում պատգամավորները կուզեն, երկիրը դեպի ձախ կտանեն, կուզեն,` դեպի աջ: Իրականում երկիրը դեպի անհայտություն է սլանում, որովհետև պատգամավորության թեկնածուների մեծ մասը գիտեն և համոզված կրկնում են, որ ընտրությունները պետք է կեղծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter