«Հայկական ժամանակ». ոչ հերքում է, ոչ հաստատում
Ըստ «ՀԺ» տեղեկությունների՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայկական բանկերից մեկում գրավ է դրել նաեւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի եւ նրա երկու որդիների տները: Նույն տեղեկությունների համաձայն՝ գրավի ժամկետը լրացել է, եւ ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են Բալայանների տները, ընդ որում՝ երկու անգամ: Բանը հասել է այնտեղ, որ Կիմ Բալայանն այդ հարցով դիմել է Սերժ Սարգսյանին:
Երեկ, երբ Կիմ Բալայանի որդուն՝ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեցինք՝ հաստատել կամ հերքել սույն տեղեկությունները, նա պատասխանեց. «Ապուշություններով չեմ զբաղվում»:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը, ում գտնվելու վայրն արդեն տեւական ժամանակ է՝ հայտնի չէ, Հայաստանի բանկերից մեկում էլ գրավ է դրել Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, ինչպես նաեւ իր տունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել