HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո´պարոն Նախագահ,

Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ մարմնավորումն է, որի հետ մենք նույնացրել ենք Փարիզն ու նրա բազմադարյա պատմությունը:

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին և կիսում նրանց զգացմունքները:

Միաժամանակ լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter