HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Ապրիլի 16-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինին: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը, ըստ հաղորդագրության, ներկայացրել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության մանրամասները և հայտնել գործողությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կամ այլ կառույցների աշխատանքների հետ համադրելու և համակարգելու՝  հայկական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter