HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». աղի բլիթի, Աշոտյանի և վարչապետի չհիմնավորված հիմնավորման մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախորդ շաբաթ ֆեյսբուքյան իր էջում հարցադրում էր արել ԲՀԿ կողմից աղի բլիթներ բաժանելու առթիվ` մասնավորապես գրելով. «Տեսնես, ԲՀԿ կողմնակիցներն աղի բլիթ ուտելուց հետո, ո՞ւմ են տեսել երազում` որպես գալիք նախագահական ընտրություններին իրենց թեկնածու»: Եվ այս գրառումը բուռն քննարկման առիթ էր դարձել:

Ընդ որում` ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև հայաստանյան բլոգոսֆերայում: Մասնավորապես, Inforamtor-blog-ը այսպիսի գրառում էր արել.

«Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում մի ուշագրավ քննարկում էր ծավալվել: Իսկ ծավալել էր այն, ոչ ավել, ոչ պակաս, նախկին երիտհանրապետական, իր առաջին «քաղաքական չոչը» այն ժամանակներում սկսած, իսկ այժմ մինչև նախարարի աստիճանի «աճած» նախարար Արմեն Աշոտյանը` ԲՀԿ-ի կողմից աղի բլիթներ բաժանելու առթիվ:

Թե ինչ հրճվելու առիթներ էր տվել Աշոտյանի ստատուսը մյուս երիտհանրապետականներին` կարող եք ծանոթանալ հենց նրա էջում:

Ի դեպ, պարոն Աշոտյանին խորհուրդ կտայինք ԲՀԿ-ականների երազներով մտատանջվելու փոխարեն ինքն իրեն հարց ուղղել, թե ինչու նույն օրը, երբ ԲՀԿ-ն աղիբլիթներ էր բաժանում երիտասարդներին, ՀՀԿ-ական կարկառուն գործիչ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «առողջական խնդիրների պատճառով» չէր մասնակցում Ծաղկաձորում մեկնարկած «Հայկական Դավոսի» տնտեսական կարևոր համաժողովին, այլ նույն ժամանակ, «առողջական խնդիրները» մոռացած, մասնակցում էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթացող ինչ-որ անկապ միջոցառման: Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնական գործառույթը տնտեսությունը զարգացնելն է, այլ ոչ թե ինչ-որ անիմաստ միջոցառումներին մասնակցելը, իսկ «Դավոսի» համաժողովին 300-ից ավել գործարարներ էին մասնակցում:

Եվ որպեսզի այս հարցը հնարավորինս շատ մեկնաբանություններ ունենա, Աշոտյանին խորհուրդ կտայինք այս հարցադրումը դնել հենց իր ֆեյսբուքյան էջում, ըստ սովորության: Համոզված ենք, որ երիտհանրապետականները, իրար հերթ չտալով, վարչապետի փոխարեն կհիմնավորեին նրա չհիմնավորված քայլը»,- գրում է Informator-blog-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter