Թունավորումներ
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղակատվություն է ստացել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի 423-րդ սենյակի բնակիչ, 2006 թվականին ծնված Սարգիս Շահբազյանը:
«Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Իսկ երեկ`ժամը 12:24-ին, թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Հ/Ա Բ-3 թաղամասի Ջիվանու փողոցի թիվ 8 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ,1987 թվականին ծնված Լիլիթ Մանուկյանը:
Նույն օրը թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ,1976 թվականին ծնված Վանիկ Պատյանը:
Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ առաջին դեպքում տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ երկրորդի պարագայում՝ ծանր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել